Առողջ սնվելու 10 գաղտնիք նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել
Advertisement 1000 x 90

Առողջ սնվելու 10 գաղտնիք նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել

steptohealth.ru կայքը կազմել է առողջ սնվելու 10 գաղտնիք նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել:

Նյութափոխանակության ընթացքը սկսվում է հենց բերանից: Որքան երկար ենք մենք ծամում մթերքը, այնքան հեշտ է մեր օրգանիզմը մարսում դրանք: Դա օգնում է նաև ավելի շուտ հագեցած լինելու զգացում ունենալ:

Պետք է սովորել ուտել այնքան, որքան պահանջվում է սովը հագեցնելու համար: Դրանից ավելի պետք չէ մթերք օգտագործել:

Տարբեր մթերքներ մի խառնեք իրար: Դա բացասաբար է ազդում ոչ միայն կազմվածքի, այլև առողջության վրա:

Հացահատիկային մթերքներ ներառեք ձեր ճաշացանկում: Դրանք շատ սննդարար են, պարունակում են վիտամիններ:

Որպես կանոն՝ դեսերտն օգնում է ավելորդ կիլոգրամներ հավաքել և դժվարացնում նյութափոխանակությունը: Դա վերաբերում է նաև մրգերին. բացառություն են կազմում խնձորն ու տանձը:

Ինչպես ասում են, պետք է նախաճաշել թագավորների նման, ճաշել արքայազնների նման և ընթրել աղքատների նման: Այս սխեման հիանալիորեն համընկնում է էներգիայի ծախսման հետ: Այն, ինչ մենք ուտում ենք ուշ ժամերին, չի այրվում և վերածվում է ճարպի:

Մենք հաճախ կարող ենք անպասելիորեն սովի զգացում ունենալ արագ նյութափոխանակության պատճառով: Այդ դեպքում կարելի է միրգ, չիր ուտել, խմել թարմ պատրաստված խմիչքներ:

Աշխատեք այնպես անել, որ ձեր ձեռքի տակ միշտ այնպիսի մթերքներ լինեն, ինչպես, օրինակ, մրգեր, որոնք կարող եք օգտագործել սովի զգացում ունենալու դեպքում:

Շատ ջուր օգտագործեք: Այն մաքրում է օրգանիզմը և օգնում է այն դեպքերում, երբ սովի զգացում ունեք:

Աշխատեք սնվել տանը: