
Հետաքննությունների դաշնային բյուրոն ավարտել է ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր զանգվածային սպանության հետաքննությունը՝ այդպես էլ չբացահայտելով դրդապատճառները՝ հայտնում է AP-ն։
Միջադեպից 16 ամիս անց ՀԴԲ-ն հայտարարել է, որ չի կարողացել պարզել, թե ինչն է ստիպել Սթիվեն Փեդոկին 2017թ․ Լաս Վեգասում սպանել 58 մարդու և վիրավորել մոտ 900-ին։
Հայտնի է, որ Փեդոկը հարձակումը նախապատրաստել և իրականացրել է միայնակ։ 64-ամյա հրաձիգը ինքն իրեն սպանել է հյուրանոցային համարում, որի լուսամուտից կրակել էր մարդկանց վրա։
ՀԴԲ-ում նշել են, որ Փեդոկի կատաղության պատճառը հանելուկ է մնում։