Հունվարի 29-ին, Նեվադայում կայացել է աթլետիկ հանձնաժողովի լսումները` կապված 2018 թվականի հոկտեմբերի 6-ի UFC 229-ում տեղի ունցած միջադեպի հետ:
UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին 9 ամսով զրկել են մենամարտ անցկացնելուց և տուգանել են 500 հազար դոլարով:
Հանձնաժողովի ընթացքում կդիտարկեն նաև Կոնոր Մաքգրեգորի, Խաբիբ Աբուբակարի եղբոր և Զուբայր Տուխուգովի գործերը:
Կոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 6 ամսով և տուգանվել 50 հազար դոլարով:
Որակազրկման ժամկետները հաշվարկվում են սկսած նախորդ տարվա հոկտեմբերի 6-ից: