Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիրավի մարդիկ մտածում են ստամոքսով: Նախկին ազնիվ ու անկեղծ անձինք, ովքեր փրփուրը բերանին պայքարում էին արդարության համար, հիմա պաշտոն ստանալով՝ տափակացել են: Ընդհակառակը, ՀՀԿ նախկին դեմքերը պաշտոնը կորցնելով՝ բացել են իրենց աչքերը, տեսնում են բաներ, որ առաջ չէին նկատում: Նրանք արդեն մեկ-մեկ անկեղծ բաներ են ասում: Քանի որ Հայաստանում ռեսուրսները քիչ են, դրանց համար պայքարը դաժան է : Դրան շղարշ են գցում, կոչում քաղաքականություն»:
https://www.facebook.com/voskan.sargsyan/posts/2173652932691258