Այսօր առավոտյան Լոս Անջելեսում գործող երկու հայկական դպրոցների՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ Նահատակ Ֆերահյան, աշակերտներն ու աշխատակիցները առավոտ վաղ դպրոց այցելելով ցնցվել են տհաճ անակնկալից՝ դպրոցների շենքերի վրա եւ դարպասների ողջ երկայնքով փակցված են եղել թուրքական դրոշներ:
Դպրոցների տնօրինությունները ոստիկանություն են զանգել՝ միջադեպի պատճառը պարզելու եւ կատարողներին հայտնաբերելու համար: Ըստ ենթադրությունների՝ դրոշները գիշերը փակցրել են ազգությամբ թուրքեր: Այժմ դպրոցների մուտքի մոտ ոստիկանները հսկողություն են սահմանել:
Դասերը, սակայն, դպրոցներում չեն դադարեցվել, քանզի վտանգ չկա: «Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե նման արարքների պատճառով հայկական կրթարանները իրենց դռները կփակեն հայ երեխաների առջեւ»,-կարծում են ուսուցիչները:
Ամբողջությամբ՝ aravot.am