
Կես դար առաջ՝ 1969 թվականի հունվարի 30-ին, Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը համերգ տվեցին Լոնդոնի շենքի տանիքին, որը վիճակված Էր դառնալու մեծ խմբի վերջին կենդանի ելույթը, տեղեկացնում Է BBC-ին:
«Բիթլզի»՝ վաղօրոք չհայտարարված, ոչ մեկի կողմից չազդարարված ելույթը հունվարյան ցուրտ օրվա ճաշի ժամին հսկայական ուշադրություն գրավեց: Ներքեւում աշխարհահռչակ խմբի հնչողությամբ հրապուրված բազմություն հավաքվեց:
Եղան նաեւ մարդիկ, ում դուր չեկավ Լոնդոնի արիստոկրատական պերճաշուք Մեյֆերի շրջանի՝ հարյուրամյակներով սրբագործված անդորրի եւ լռության խախտումը: Կանչված ոստիկանությունը դադարեցրեց «անկարգությունը»: Այդ ժամանակվանից ի վեր «տանիքի համերգը» լեգենդ Է դարձել: