«Կարծում եմ սրան է միտված միջազգային հարթակներում Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու յուրաքանչյուր առիթ բաց չթողնելու Բաքվի բռնապետի մարտավարությունը»
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ սրան է միտված միջազգային հարթակներում Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու յուրաքանչյուր առիթ բաց չթողնելու Բաքվի բռնապետի մարտավարությունը»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի հրապարակումը.

«Կասկած չկա, որ Բաքվի վարչակարգը, ըստ էության, լինելով բռնապետական, կաշառառված, խիստ կլանային և նույնիսկ առաջին դեմքի մակարդակով ժառանգական, Ադրբեջանի ներսում, մեղմ ասած, չի վայելում այդ երկրի հասարակության զգալի մասի վստահությունը և համակրանքը, ինչը հնարավորության լրջագույն պատուհան է բացում հատկապես այժմյան Հայաստանի համար այդ բնակչության հետ ուղղակի աշխատանքի և դրա վրա հայկական կողմից հուժկու քարոզչական ներազդեցության համար։

՛Ներքին խորը ճահճացման խորապատկերին ադրբեջանական հասարակության բավական մեծ հատված ինչ-որ առումով նույնիսկ նախանձով է նայում ներհայաստանյան փոփոխություններին՝ անկախ դրանց նկատմամբ մեր իսկ վերաբերմունքից և գնահատականներից, ինչն ակնհայտորեն անհանգստություն է առաջ բերում Բաքվի բռնապետական վարչակարգի ամենաբարձր օղակներում՝ ստիպելով Ի․ Ալիևին փորձել ներադրբեջանական կուտակված դժգոհությունը փոքր չափաբաժիններով պարպել ընդդիմության թույլատրելի և կառավարելի բողոքի գործողությունների միջոցով մի կողմից, իսկ մյուսից՝ փակել ադրբեջանական հասարակության հետ Հայաստանի ուղղակի աշխատելու բոլոր սողանցքերը՝ իրեն և իր վարչակարգը մատուցելով որպես ադրբեջանական միակ կողմ, որի հետ Երևանը պետք է խոսի և աշխատի։

Կարծում եմ՝ նաև սրան է միտված միջազգային հարթակներում Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու յուրաքանչյուր առիթ բաց չթողնելու Բաքվի բռնապետի մարտավարությունը, քանի որ ցանկացած նման հանդիպում հենց նույն քարոզչական տիրույթում նեղացնում է այն պատուհանը, որից հայկական կողմը, օգտագործելով պատեհ հնարավորությունը, ուղղակիորեն կարող էր աշխատել ադրբեջանական հասարակության հետ՝ ոչ միայն զգալիորեն ուժեղացնելով սեփական դիրքերը բանակցային գործընթացում, այլև սահմանափակելով Բաքվի բռնապետի խուսավարման դաշտը հենց Ադրբեջանի ներսում»։



Նման նյութեր