Ֆրանսիայում ձյան տեղումների պատճառով առանց լույսի է մնացել 41 հազար տուն
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում ձյան տեղումների պատճառով առանց լույսի է մնացել 41 հազար տուն

«Գաբրիել» ձնամրրիկը, որն անցել է Ֆրանսիայով, առանց լույսի է թողել 41 հազար տնային տնտեսություն: Այդ մասին ասված է ֆրանսիական Enedis էլեկտրամատակարարման ընկերության հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիայով անցած «Գաբրիել» ձնամրրիկի պատճառով, ժամը 09:00-ի (Երևանի ժամանակով ժամը 12:00) տվյալներով, առանց էլեկտրականության է մնացել 41 հազար տնային տնտեսություն: Մեր աշխատակիցները մոբիլիզացված են տեղերում, տուժած շրջաններում էլեկտրամատակարարման գրեթե ամբողջական վերականգնումն սպասվում է մինչև երեկո»,- ասված է ընկերության` Twitter ցանցում զետեղված հաղորդագրության մեջ:

«Գաբրիելը» Ֆրանսիայում մոլեգնում է լույս հունվարի 30-ի գիշերը: Փոթորիկն ուղեկցվել է ուժեղ քամիով, որի պոռթկումների արագությունն առանձին շրջաններում գերազանցել է 110 կիլոմետր/ժամ նշագիծը: Ձյան ծածկույթի հաստությունը տեղ-տեղ հասել է 10 սանտիմետրի:

Ֆրանսիական Meteo France օդերևութաբանական ծառայության հաղորդագրության համաձայն, «Գաբրիելը» հեռացել է երկրից՝ շարժվելով դեպի Գերմանիա:



Նման նյութեր