Երբեմնի գեղեցիկ հուշեր արթնացնող և ազգային բրենդ համարվող Համո ԲԵկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցումից հետո դադարեց կրել իր հիմնադրի անունը, փոխվեց տարբերանշանը, առանց այդ էլ ճահճում գտնվող կինոարդյունաբերությունն էլ, շատ կինոգործիչների պնդմամբ, էլ ավելի տուժեց:
Կինոժապավենների թվայնացման կարճատև գործընթացին հաջորդեցին մի շարք գորշ պատմություններ, մասնավորի հասցեին հնչեցին մեղադրանքներ՝ պարտավորությունների կատարման մեջ թերանալու, ազգային արժեքն ու պատմամշակութային կոթողը ապականելու համար: Շենքը կրկին վերադարձվեց պետությանը, շատերի պնդմամբ՝ շատ ավելի անմխիթար ու ողբալի վիճակում, քան հանձնման ժամանակ էր:
Հայֆիլմի այսօրվա ու հետագա ճակատագրի մասին խոսել ենք «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանի հետ: