ՌԴ Հետաքննչական կոմիտեում (ՀԿ) հաստատել են սենատոր Ռաուֆ Արուշակովի հոր՝ Ռաուլ Արուշակովի ձերբակալումը. նրան կասկածում են «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի գազի հափշտակումներին մեղսակից լինելու մեջ:
«Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ռաուֆի հայրը՝ Ռաուլ Արուշակովը, որը, ինչպես գտնում է հետաքննությունը, մեղսակից է մի քանի տարի շարունակ «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի բնական գազի հափշտակումներին»,- հայտնել է ՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Նրա խոսքով՝ ՀԿ-ն և Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԿ) հետաքննչական գործողություններ են անցկացնում Մոսկվայում, Պետերբուրգում, Ստավրոպոլում, Մախաչկալայում, Նեվիննոմիսկում, Բուդյոնովսկում, Աստրախանում և այլ քաղաքներում: «Պարզվում են ֆիգուրանտների հանցավոր գործունեության այլ էպիզոդներ, ինչպես նաև այլ անձինք, որոնք, հնարավոր է, մասնակից են հետաքննվող հանցագործություններին»,- հայտարարել է Պետրենկոն:
Հունվարի 30-ին ավելի վաղ սենատոր Ռաուֆ Արուշակովը կալանավորվել է Դաշնության Խորհրդի փակ նիստի ժամանակ երկու սպանության և հանցախումբ կազմակերպելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա հայրը ձերբակալվել է Պետերբուրգում «Գազպրոմ»-ի գրասենյակներից մեկում: