Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում. hayernaysor.am
Advertisement 1000 x 90

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում. hayernaysor.am

Կոմպոզիտոր Կոմիտասի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը:

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: Այս անգամ, սակայն, ընտրության հարցում տարակարծություններ չեն եղել: Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը եղել է միանշանակ:

Պարզվում է, սակայն, խնդիր է եղել՝ կապված Թուրքիայի հետ: Կոմիտասի 150-ամյակը սկզբում չի ներառվել օրացույցում: Պատճառաբանվել է, որ Կոմիտասը ծնվել է Թուրքիայի տարածքում և այս պարագայում պետք է նաև թուրքական կողմի դիրքորոշումը: Հայկական կողմին, ի վերջո, հաջողվել է հաստատել և հիմնավորել հայկական կողմի հայտը:

hayernaysor.am