Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը վերցրել են ու հասել են մամուլին․ Բորիս Մուրազի. yerevan.today (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը վերցրել են ու հասել են մամուլին․ Բորիս Մուրազի. yerevan.today

Politik.am կայքի դեմ երկու դատական հայց կա, երկուսն էլ զրպարտության մեղադրանքով։

Մեկը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ Վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Ավինյանի պարագայում կայքը գրել էր, որ կառավարությունում մարիխուանա է օգտագործել, իսկ Պապիկյանի վերաբերյալ կայքը գրչել էր, որ ջերմ հարաբերություններ ունի քրեական հեղինակության հետ, որը ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը։

Քրեական գործերի շուրջ էր մեր զրույցը Բորիս Թամոյանի հետ։

Նրա խոսքով, ապատեղեկատվությունից է խոսում մի կառավարություն, որն իշխանության գալու համար ապավինել է հենց ապատեղեկատվությանը։ Իրենց հրապարակումներն ապատեղեկատվություն չհամարեց՝ նշելով, որ վստահում են իրենց աղբյուրին։ Խմբագրի խոսքով, փորձում են մի լրատվամիջոցի պատժել մյուսներին դաս տալու համար․ պատահական չէ գումարային պահանջ ներկայացնելը։

yerevan.today