Կարինե Հարությունյանի գրառումը.
«Էսօր կառավարության շենքի մոտով անցա: Մի չորս-հինգ կին էին կանգնած, ցույց էին անում, ես էլ շտապում էի: Ընթացքի մեջ նայեցի էդ կանանց, նրանցից մեկն էլ ինձ նայեց՝ կարծես աջակցություն էր ակնկալում: Ասացի՝ ի՞նչ խնդիր է, ասաց՝ փողոցում առեւտուր անելու հարցն է: Ասացի՝ բայց իսկապես տգեղ է, դրա համար հատուկ տեղեր կան, առևտուրն այնտեղ արեք: Սկսվեց անեծքների շարան… Մի երկու բառ էլ ասացի, ժամանակս անցնում էր, վազեցի մետրո:
…Երթուղայինում մի աղջիկ հեռախոսով պատմում էր քաղաքապետի մասին: Այնքան հասկացա, որ մեկի հետ վիճել է, նա ասել է՝ քաղաքապետը միայն իր թիմակիցներին է աշխատանք տալիս, և այս աղջիկը անուններ է նշել՝ ապացուցելու համար, որ սխալվում են:
Ա՛յ, նաև սա է տեղեկատվական պատերազմը: Մյուս կողմից՝ նաև զավեշտ է. քանի տարի պայքարում էինք որպես ընդդիմություն ու դեռ որքան պայքարելու ենք որպես իշխանություն կամ իշխանության համակիր: Իսկապես որ պատերազմ է: Խոսքի, բառի տիրույթում: Ավելի ուժեղ զենքի, քան կարելի է երևակայել»:
Էսօր կառավարության շենքի մոտով անցա: Մի չորս-հինգ կին էին կանգնած, ցույց էին անում, ես էլ շտապում էի: Ընթացքի մեջ նայեցի…
Gepostet von Karine Harutiunian am Mittwoch, 30. Januar 2019