
Երևանի «Արարատը» նոր ֆուտբոլիստ ունի:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, երևանյան ակումբը պայմանագիր է կնքել Հարավային Կորեան ներկայացնող 28-ամյա կիսապաշտպան Վուն-Սուբ Սիմի հետ:
Հավելենք, որ այսօր` հունվարի 30-ին, «Արարատը» ոչ-ոքի է խաղացել ռուսական «Ուրոժայի» հետ` 3:3:
Նշենք, որ երևանյան ակումբի ֆուտբոլիստները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն փետրվարի 1-ին` մրցելով «Սոչի» ակումբի հետ:
«Արարատը» Երևան կվերադառնա փետրվարի 3-ին:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: