
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի մարտական հաշվարկը:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Faraz» մակնիշի ավտոմեքենան (Իրանի արտադրության բեռնատար) մերկասառույցի պատճառով սահել է և միակողմանի փակել ճանապարհը:
Փրկարարները Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ուղղել են բեռնատարը: