
Միացյալ Նահանգների տարածքի զգալի հատվածում ջերմաստիճանն աննախադեպ իջել է: Չիկագոյում հունվարի 30-ին գրանցվել է այդ շրջանում պատմության ընթացքում եղած ամենացածր ջերմաստիճանը՝ -33: Իրադրությունն ավելի է բարդանում քամու առկայության պարագայում, այն կարող է մի քանի րոպեի ընթացքում ցրտահարության հասցնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ հյուսիսում շատ քաղաքներում փակվում են դպրոցները, թանգարաններն ու այլ հաստատություններ: Հասարակական տրանսպորտն աշխատում է մեծ դժվարությամբ:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում -2 աստիճան է: Այստեղ շատ աշխատավայրերում թույլատրում են աշխատանքի գնալ մինչև 3 ժամ ուշացմամբ: