«Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ուրեմն կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետ»
Advertisement 1000 x 90

«Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ուրեմն կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետ»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէի ուզում գրել, բայց երևի արժե:
Երբ երկրի կուտակված, ֆունդամենտալ խնդիրների լուծման հայեցակարգերի ու քայլերի փոխարեն ընդամենը խորհրդանշական բաներ են քննարկվում, ինչպես, օրինակ, հիմնի փոփոխությունն է կամ նման բան, իհարկե քննադատությունները, ծաղրը, չհասկանալը լինելու է:

Ես էլ չեմ հասկանում հիմնը փոխելու այս անհասկանալի դիսկուրսը: Հայաստանը դեռևս խեղճ երկիր է, մենք էլ լավ չենք ապրում, որովհետև տխուր, ընկճված ե՞րգ ենք երգում: Հայրենադարձություն չունենք, որովհետև հիմնը վա՞տն է:

Ժողովրդագրական մտահոգիչ պատկեր, կանխատեսումներ ու ծնելիության հանդեպ մահացության աճ ունենք, որովհետև հիմնի բառերում մահ բառը 3 անգամ կա՞:

Եվ վերջապես, եթե անգամ ազգս համաձայնի փոխել հիմնը, ո՞վ է ասել, թե կողմ ենք լինելու սովետական Հայաստանի հիմնի վերադարձին, որքան էլ այն գեղագիտորեն լավ, կատարյալ գործ լինի, կամ հեղինակը Արամ Խաչատուրյանը լինի:

Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է անցյալին, այն էլ՝ խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ունակ չէ ավելի զիլ որևէ բան ստեղծել, ուրեմն կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետ»:

Չէի ուզում գրել, բայց երևի արժե:Երբ երկրի կուտակված, ֆունդամենտալ խնդիրների լուծման հայեցակարգերի ու քայլերի փոխարեն…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 31. Januar 2019