«#Մաշտոց» հայ #մշակույթ ի պահպանման և զարգացման #հիմնադրամ ի նախաձեռնությամբ արդեն երկու տարի է, ինչ Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպվում են կրթական ծրագրեր: Այս տարի հիմնադրամը նախատեսում է նոր, շատ ավելի ընդգրկուն ծրագրի իրականացում՝ նախատեսված 12-15 տարեկան նկարչական ձիրք ունեցող #դպրոց ականների համար:
«Ծաղկելու արվեստը» խորագիրը կրող ծրագիրը 2018 թ. վերջին ներկայացվել էր #ՀՀմշակույթի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթին՝ «Մշակութային կրթության և մանկապատանեկան ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է և շուտով կմեկնարկի ծրագրին մասնակցել ցանկացող պատանիների հայտերի ընդունումը, որի մասին կհայտարարենք լրացուցիչ:
«Ծաղկելու արվեստը» մանկապատանեկան ծրագրի իրականացմամբ ակնկալում ենք դպրոցահասակ երեխաների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը հայ միջնադարյան մշակույթի ամենակարևոր և ինքնատիպ դրսևորումներից մեկի՝ մանրանկարչական #արվեստի նկատմամբ, մեծացնել նրանց հետաքրքրությունը Մատենադարանի և այնտեղ պահվող մշակութային ժառանգության հանդեպ, ունենալ մանրանկարչական արվեստի նրբություններին և առանձնահատկություններին քաջածանոթ պատանիներ, ինչպես նաև զարգացնել #թանգարան ներ այցելելու մշակույթը դպրոցականների շրջանում:
#Մատենադարան #Matenadaran #Матенадаран #MashtotsFoundation#ՀՀմշակույթինախարարություն #RAMinistryofCulture #Ծաղկելուարվեստը