Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից

Արդեն հայտնել էինք, որ բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ:

Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններց օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30.01 բալ: 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին: Որոշմամբ առաջարկվում է նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):