Ո՞վ է Լուկա Կայոլին
Լուկա Կայոլին ֆուտբոլային բեսթսելլերների հեղինակ է: Նա ծնվել է 1958 թվականին Միլանում: 2001-ից բնակվում է Մադրիդում: Որպես մարզական լրագրող, վերջին մի քանի տարիներին հետևել է միջազգային կարևորագույն սպորտային իրադարձություններին: Աշխատել է հայտնի թերթերի (Il Manifesto, L’Unita, La Repubblica և Gazzetta dello Sport) հետ, եղել է Euronews TV հեռուստաալիքի սպորտային խմբագիրը, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում համագործակցել է տարբեր լրատվամիջոցների հետ: 2011-ին, Իսպանիա տեղափոխվելուց հետո, աշխատել է լրագրող Sky Tg24 հեռուստաալիքում և մարզական մեկնաբան La Sexta, Cuatro, Onda Cero և Cadena Ser իսպանական հեռուստաալիքներում, սյունակներ է վարել Marca թերթում:
Կայոլին ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Ընդ որում, նա գրել է ոչ միայն ֆուտբոլիստների մասին։ Կայոլիի գրչին է պատկանում նաեւ աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ինքնակենսագրականը: Այնտեղ ներկայացված են ամերիկացու կյանքի եւ կարիերայի գրանցած հաջողությունների պատմությունները:
Ի՞նչ է գրքում պատմում Լուկա Կայոլին
Գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել: Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:
«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում «Կարիերա» բաժին կա: Այստեղ կարելի է ծանոթանալ ֆուտբոլիստի անձնական տվյալներին, տեսնել, թե որ ակումբներում է խաղացել: Ե՞րբ է առաջին անգամ գրավել մրցակցի դարպասը, ֆուտբոլային մրցաշարերում ի՞նչ տիտղոսներ է նվաճել: Գրքում ներկայացված են Լիոնել Մեսսիի անհատական մրցանակները: Ֆուտբոլիստի երկրպագուները կարող են ծանոթանալ դրանց իրենց անուններով և թվականներով: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը 38 գլուխ ունի: Յուրաքանչյուրն առանձնացված է ըստ թեմաների: Ամբողջ գիրքը 560 էջ է:
Ո՞վ է գրել գրքի նախաբանը
Լուկա Կայոլիի «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել Ֆուտբոլային մենաբան Էդուարդ Քալանթարյանը: «Մեսսին և մենք» նախաբանում մասնագիտական տեսանկյունից հակադրվում են երկու գերաստղերը՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Էդուարդ Քալանթարյանը նրանց երկուսի մրցակցությունը անվանում է մարդու և ռոբոտի դիմակայություն: Կրիշտիանուն նորագույն տեխնոլոգիաների, անմարդկային ռեժիմի արգասիք է, կատարյալ մեքենա, որը սրբում-տանում է իր ճանապարհին հայտնված ամեն ինչ: Լեոն նրա հակատիպն է: Նա արգելքները հաղթահարելու համար օգտագործում է այն ամենը, ինչ կրել է ծնված օրից: Ու դա անում է այնպիսի թեթևությամբ, կարծես ոչ մի ջանք չի գործադրում: Միևնույն ժամանակ Էդուարդ Քալանթարյանը նախաբանում բացատրում է, թե ինչու է հենց Մեսսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը:
Ո՞ր ընկերությունն է գրքի հովանավորը և ինչո՞ւ գիրքն ունի հովանավոր
Գրքի հայերեն հրատարակության հովանավորը TotoGaming ընկերությունն է։ Հենց այս ընկերության հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել մատչելի գին ընթերցողների համար։
Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին պատմող գիրքը վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ին: Ընթերցողները Մեսսիի մասին պատմող գիրքը գրախանութներում կարող են ձեռք բերել 5800 դրամով: Սպորտային բեսթսելլերը կվաճառվի նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը: Առցանց պատվիրելիս գիրքը կարժենա 5000 դրամ:
Ամբողջությամբ՝ newmag.am