Որոշ ապրանքանիշերի մրգային հյութերում մկնդեղ է հայտանբերվել
Advertisement 1000 x 90

Որոշ ապրանքանիշերի մրգային հյութերում մկնդեղ է հայտանբերվել

Consumer Reports-ի ուսումնասիրությունների համաձայն՝ ԱՄՆ տարածքում վաճառվող մրգային հյութերում հայտնաբերվել է նորման գերազանցող կոնցենտրացիայով մկնդեղ: Բացի այդ փորձում ընդգրկված 45 ըմպելիքներից 21-ում հայտնաբերվել է նաեւ սնդիկ եւ կադմիում:

Փորձագետները նշում են, որ օրական ընդամենը կես բաժակ հյութը կարող է երեխաների արյան մեջ մկնդեղի մակարդակը վտանգավոր աստիճանի բարձրացնել: Բացի այդ նշվում է երեխաների ուղեղի եւ նյարդային համակարգի վրա ծանր մետաղների բացասական ազդեցության մասին:

2013-ին Consumer Reports-ի զեկույցում նշվում էր մրգային հյութերում մկնդեղի եւ կապարի բարձր պարունակության մասին: Սա պատճառ էր դարձել, որպեսզի ԱՄՆ-ի Սննդամթերի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը  (FDA) պաշտոնական հետաքննություն սկսի:

Նոր  զեկույցում թեեւ նշվում է հյութում ավելի քիչ քանակությամբ մետաղների պարունակության մասին, սակայն, փորձագետները նշում են, որ նրանց կոնցենտրացիան  թույլատրելի նորմայից բարձր է:

Consumer Reports-ը նշում է 7 մրգային հյութի անուն, որոնց օրական 110 գրամից ավելի օգտագործումը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար.

Trader Joe’s Fresh Pressed Apple Juice, 100% Juice

365 Everyday Value (Whole Foods) Organic 100% Juice, Concord Grape

R.W. Knudsen Organic Just Concord Grape Juice

Welch’s 100% Grape Juice, Concord Grape

Welch’s 100% Grape Juice, With Grape

Great Value (Walmart) 100% Juice, Cranberry Grape

Welch’s 100% Juice with Antioxidant Superberry

news.am