Ես որ ասեմ, եկել եմ վեց ամսով, ինձ կհարգե՞ք. Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

Ես որ ասեմ, եկել եմ վեց ամսով, ինձ կհարգե՞ք. Կարեն Կարապետյան

Արցախ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ  իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրություններն իր կառավարությանը խանգարում են:

«Նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չի լինում։ Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է, որ հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասել է նա։

Հարցին, արդյոք սա վեց ամսվա կառավսարություն չէ, վարչապետը պատասխանել է հարցով. «Ես որ ասեմ, եկել եմ վեց ամսով, դուք ինձ կհարգե՞ք»:



Նման նյութեր