
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տրամադրել վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:
Ինչպես գրում է «զինագործների» պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղալու հնարավորությունը կգնահատվի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ: Հանդիպումը կայանալու է փետրվարի 3-ին` ԱՊԼ-ի 25-րդ տուրի շրջանակում:
Նույնպիսի իրավիճակում է նաև Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը: Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեքը վիրահատությունից հետո կանցնեն վերականգնողական փուլ, իսկ Սոկրատիսը ամբողջական մարզումներ կանցկացնի փետրվարի վերջից: