21-րդ դարը լի է Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝ արևի տակ տեղ ունենալու և ապրելու համար կենսական պատերազմների մղում, հին պետությունների ոչնչացում և նորերի ստեղծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամեր և նմանօրինակ բազում այլ արհավիրքներ։ Եվ, բնականաբար, այս ամենին դիմակայել կարողանում են այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է, հավատավոր, ազնիվ և պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին հարաբերություններն, ի շահ իրենց ազգի և պետության, իմաստուն ձևով կառուցելու քաջատեսությամբ:
Իսկ մեր օրերում ո՞րն է յուրաքանչյուր հայ քաղաքացու՝ ի վերուստ տրված առաքելությունը. իհարկե՛, ինչպես հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման, այնպես էլ իր, իր ընտանիքի, հայ ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին անվտանգության պաշտպանության գործում իր ամենօրյա ներդրումն ունենալը։
Անկախ նրանից, թե ամեն օր ինչեր են կատարվում պետությունների ռազմաքաղաքական հարցերի օրակարգում, Աստծո կողմից մեզ՝ հայերիս, որպես ծննդավայր և բնակավայր տրված Հայկական բարձրավանդակն անփոփոխ է ու հավերժական արժեք, և, մեր կյանքի գնով, արժանի պաշտպանության, հատկապես հայ ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:
Մայր Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իշխանափոխություն, հեղաշրջում, հեղափոխություն հայատյացություն է, եթե այն ուղղված չէ հինավուրց և քրիստոնյա հայ ազգի ամբողջական միասնությանը, ասել է թե՝ հայկական ավանդապաշտ ընտանիքի պահպանմանն ու բարգավաճմանը, եկող սերունդներին ռազմահայրենասիրական դաստիարակությամբ անընդհատ կրթելուն, հայոց զինվորի ու զինվորականի մարտունակ ոգու անընդհատ բարձրացմանն ու նրանց սոցիալական վիճակի անընդհատ բարելավմանը, հայոց ազգային բանակը ժամանակակից սպառազինությամբ անընդհատ զինելուն, հայոց ազգային (ամբողջ ընդերքի բացառապես ազգայնացում) և շուկայական ազատ տնտեսության կառուցմանը և զարգացմանը, հայկական գիտության, մասնավորապես ռազմարդյունաբերության անընդհատ զարգացմանը, և ամենակարևորը՝ յուրաքանչյուրիդ մեջ միասնության հիմքը՝ հավատն առ Աստված, առ Սուրբ Առաքելական Եկեղեցին, անսասան պահելուն։
Ո՞վ կամ ովքե՞ր են տարածում «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» հորինված և հայատյաց Ադրբեջանի շահը պաշտպանող արցախակործան գաղափարը:
Դո՛ւք, լինելով Հայաստանի բարձրագույն իշխանություն, Հայաստանի Ազգային ժողովի իշխանամետ թե ընդդիմադիր խմբակցություն և, կամ պարզապես շարքային քաղաքացի, մի՞թե չեք հասկանում, որ ոչ ոք իրավունք չունի հայոց սուրբ հողից թեկուզ մի բուռ հող հանձնելու հայ ազգի բնաջնջումը փափագող Ադրբեջանին:
Միշտ գիտակցե՛ք, որ մեր իմաստուն ապուպապերի քրտնաջան աշխատանքով, մեր հերոս քույր-եղբայրների արյան գնով պահած, պաշտպանած և ազատագրած Հայոց Սուրբ Հողը հանձնողին հողի՛ն ենք հանձնելու:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
Խաչիկ Ասրյանի Facebook-յան էջից
01.02.2019թ.