Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում գետնաբուք է
Advertisement 1000 x 90

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում գետնաբուք է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: