Տղամարդկանց տեսակներն՝ ըստ Գոհար Հայրապետյանի
Advertisement 1000 x 90

Տղամարդկանց տեսակներն՝ ըստ Գոհար Հայրապետյանի

Հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը ուշագրավ գրառում է կատարել տղամարդկանց տեսակների մասին:

Ինձ հաճախ են հարցնում՝ դու հիմնականում գրում ես կանանց մասին։ Ինչու՞ տղամարդկանց մասին չես գրում։ Որոշեցի փորձել դասակարգել։ Իմ և իմ շրջապատի կանանց կենսափորձի արդյունքում, որի ընթացքում չի տուժել և ոչ մի տղամարդ, ուրվագծվել են տղամարդկանց հետևյալ տեսակները։ Նախապես ասեմ՝ գրառումը հումորային է և չի հավակնում գիտական հետազոտության:

• Ընտանի տղամարդ՝ այս տեսակը հիմնականում հանդիպում է տնային բնակլիմայական պայմաններում: Վստահելի է, կարելի միշտ ապավինել նրան, հոգատար է: Առավել նոր մոդիֆիկացիաներն անգամ անկողնում սուրճ են մատուցում:

• Ծովահեն՝ bad boy տեսակի ավելի խտացված տեսակն է: Սիրում է կանանց: Սերը փոխադարձ է. կանայք ևս սիրում են նրան: Խմում է, ծխում է, մշտապես հայտնվում է տարբեր պատմությունների կենտրոնում: Հմայիչ է, բայց վստահելի չէ. հայտնի չէ, թե դժվարության պահին, որ նավի վրա ուր կսուրա հերթական կնոջ հետ:

• Կարիերիստ՝ կյանքի բոլոր հաճույքներից ամենակարևորը այս տեսակի համար սեփական կարիերան է: Կանանց դիտարկում է բացառապես այս տեսանկյունից. որքանով կինը կնպաստի իր սոցիլական դիրքի բարձրացմանը:

• Արվեստագետ՝ առավել վտանգավոր տարբերակն է կանանց համար: Խմում, ծխում և ակտիվորեն դավաճանում է, գրեթե Ծովահեն տեսակի չափ, բայց այդ ամենն արդարացվում է Մուսայի փնտրտուքի և Արվեստին ծառայելու բարձ գաղափարներով:

• Չամուռ՝ չի կարողանում ադեկվատ գնահատել իր հնարավորությունների և ցանկությունների հարաբերակցությունը: Երբեմն նման ռազմավարությունը հաջողում է. այս տեսակի մասին կանայք ասում են՝ ավելի լավ է տրվեմ, քան բացատրեմ, որ չեմ ուզում:

• Վիկինգ՝ բազմաթիվ կանանց ամենասիրելի տեսակն է Երբեք չի ասում՝ դե տես, ոնց կուզես, դե դու գիտես: Ոտքով բացում է դուռը, գրկում կնոջը և տանում իր որջը: Հանդիպում է միֆերում և Ռագնարի մասին սերիալներում, քանի որ վերջին վիկինգը զոհվեց դեռևս Օդինի ժամանակաշրջանում:

• Хоркури гандз՝ Ուժեղ, ռոմանտիկ, վճռական, քնքուշ, հոգատար, պաշտում է կնոջը, կնոջ մորը, կնոջ քույրերին, կնոջ ընկերուհիներին: Բոլորը նրա մասին լսել են, բայց չեն տեսել: Առ այսօր բրիտանացի գիտնականները փնտրում են այս տեսակը, որ հետազոտեն: Դեռևս չեն գտել:

• Քձիբուշկա՝ սպառող տեսակ է: Ափսոսում է կանանց վրա ծախսել թե իր զգացմունքները, թե ֆինանսկան միջոցները: Համարում է, որ ինքն արդեն գանձ է և քաշով մեկ երջանկություն ցանկացած կնոջ համար:

• Գիտունիկ՝ նա գիտի ամեն ինչ, և իր իմացածըվերջին ատյանի միակ ճշմարտությունն է: Ցանկացած թեմայի շուրջունի իր հեղինակավոր կարծիքը՝ սկսած քաղաքականությունից և վերջացրած Ամազոնի ջունգլիների շիմպանզների վերացման պատճառներից : Կնոջ ֆունկցիան այս տղամարդու կողքին՝ չընդհատելն է և բարանը բաց լսելն է:

• Սրտակեր՝ Կանայք նրա մոտ զուտ սպորտային հետաքրքրություն են առաջացնում: Որ ամրոցը , որ ժամկետում սպիտակ դրոշ կբարձրացնի: Նրա հեռախոսի համարը Գեթ Կոնտակտում տարբեր կանանց մոտ գրանցված է Սրտիկ անվան տակ: Այս տեսակը հիմնականում հանդիպում է ակումբներում, փաբերում, ժամանցի այլ վայրերում:

• Խնջույքի զարդ՝ բոլոր քեֆ-ուրախությունների ոգին է և թամադան: Հրաշալի երգում է, պարում է, զվարճացնում է: Հիմնականում հադիպում է ռեստորաններում, սաունաներում և սննդի այլ օբյեկտներում: Իդեալական է միայն որպես ընկեր, քանի որ իբրև տղամարդ հավատարիմ է միայն իր սիրած օբյեկտներին:

• Տղամարդ-կին՝ բոլոր նախորդ տեսակներից հիասփաված կին, որը հասկացել է հետևյալ ճշմարտությունը՝ մենք մեծանում ենք և դառնում ենք մեր երազանքի տղամարդը: Կարող է հանդիպել ամենուրեք՝ հանրային տրանսպորտից սկսած մինչև աենաթանկանոց էլիտար բնակարանը:

• Սիրված տղամարդ՝ կարող է լինել վերը թվարկված բոլոր տեսակներից, քանի որ երբ կինը սիրում է, նա խորապես թքած ունի ամեն ինչի վրա և սիրում է անգամ սիրած տղամարդու թերությունները: Այս տեսակը ևս հանդպում է ամենուրեք, բայց կրում է ժամանակավոր բնույթ: Քանի որ ամեն ինչ անցողիկ է:

wnews.am