
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հրազդան» մարզադաշտի համար փորձելու է խելամիտ լուծում գտնել:
Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է Երևանի լեգենդար «Հրազդան» մարզադաշտի մասին: «Ես մեկ անգամ արդեն հանդիպել եմ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Եվս մեկ անգամ էլ առաջիկայում կհանդիպենք և կփորձենք խելամիտ լուծում գտնել»,- ասել է Վանեցյանը: