
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանն ու Պուտինը կրկին ոտնձգություն են փորձում կատարել հպարտ Հայաստանի սուվերենության նկատմամբ, մեզ վաճառելով «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, ու հերիք չի դա մեզ տրվում է Ռուսաստանի բանակի համար նախատեսված ներքին գներով, դեռ մի հատ էլ իրենց կողմից տրամադրված վարկի շրջանակներում:
Ակնհայտ է, որ սա դաժանագույն հարվածն է հայկական ինքնիշխանությանը, մեզ ռուսի կործանիչները, այն էլ ձրի, պետք չեն, մենք ի զորու ենք պաշտպանելու մեր սահմանները Իջեւանի չոլերից կտրած ճիպոտից սարքած պարսատիկներով անգամ: Պետք ա այդ կործանիչների պայմանագիրը պատռել եւ շպրտել Պուտինի երեսին, թող իմանա որ հպարտ հայերը Աֆրիկայի աբորիգեններին պես կկռվեն աղեղ-նիզակներով, բայց նրանց պես ինքնիշխան կլինեն…»:
https://www.facebook.com/argishti.kiviryan/posts/2273662269331104