
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել Է հեռացնել անձնական Էջը Facebook-ում: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 1-ին տարածված տեսաուղերձում:
Նա իր որոշումը բացատրել Է նրանով, որ մինչեւ վերջին ժամանակներս օգտահաշիվը վարում Էր որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ: Անցյալ տարվա վերջին թողնելով այդ պաշտոնը, քաղաքական գործիչն այդ Էջի անհրաժեշտությունն այլեւս չի տեսնում:
«Դուք գիտեք, որ ես այլեւս ՔԴՄ-ի ղեկավարը չեմ: Ուստի ես հեռացնում եմ իմ Էջը Facebook-ում»,-ասել Է Մերկելը: Նրանց, ովքեր ցանկանում են շարունակել հետեւել իր քաղաքական կյանքին, նա խորհուրդ Է տվել բաժանորդագրվել Գերմանիայի դաշնային կառավարության օգտահաշվին:
Facebook-ում Մերկելի անձնական Էջին բաժանորդագրված Է ավելի քան 2,5 մլն օգտատեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: