
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև գործակցությունը։
Ընդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։