
Հովհաննես և Մարկոս ավետարանիչները՝ խորհրդանիշներով (արծիվ և առյուծ), Ղրիմի Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում։ Թեպետ նկարչությունը պարզունակ է, բայց ունի հետաքրքրական կողմեր։ Ուշագրավ է, օրինակ, խորքում ճարտարապետական կառույցների պատկերումը։
Ի դեպ, եկեղեցին ու որմնանկարը 1880-ականներին նորոգվել են Հովհաննես Այվազովսկու նվիրատվությամբ։
Լուսանկարը Տաթևիկ Սարգսյանի։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից: