
ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները`
1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է առաջանում:
2. Օրհներգը նվում և ձգում են, ուզած ձևում փոփոխում հիմնականում հանրապետականի դեմք երգիչները:
Հարկավոր է շուտափույթ հրաժարվել թե’ օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից և թե’ ռաբիսաչգիտեմինչական կատարումից:
Օրհներգը պետք է հնչեցնել պաշտոնական արարողությունների ժամանակ` պատշաճ ձևով»: