Իմ կյանքը ոտքից գլուխ ոնց -որ ֆիլմ լինի,- ասում է երիտասարդ լրագրող Անի Գաբուզյանը։ «Քանի որ ես լրագրող եմ, իմ ձեռքի տակ միշտ թուղթ ու գրիչ կա: Պահի տակ ինչ-որ մի բան որ ինձ դուր չի գալիս, գրիչով թղթի վրա գրելով՝ կարող եմ ցանկացածս հարցը բարձրաձայնել»,- նշում է նա։
«Մի անգամ մի գրախանութի վրա տեսա, որ ընդմիջման ժամերը սխալ էին ընտրված ու որոշեցի նամակ թողնել գրախանութին, և աշխատակցին խնդրեցի, որ վերանայեն ընդմիջման ժամերը: Մի քանի օր անց ընդմիջման ժամը փոխվեց, և երկուսից երեքի փոխարեն ընդմիջումն անում էին մեկից մինչև ժամը երկուսը,- շարունակում է Անին եւ մի դեպք հիշում,-Եթե ինչ-որ մի տեղ թանգարան է ու պատուհանները կեղտոտ են, կարելի է թանգարանին ուղղակի նամակ գրել, խնդրել, որ պատուհանները մաքրեն»: