Ստոկհոլմի հյուրանոցում ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ստոկհոլմի հյուրանոցում ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերվել

Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում երիտասարդ զույգ է ձերբակալվել այն բանից հետո, ինչ նրանց համարում ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձերբակալվածներից մեկը պնդում է, որ շվեդական խոշոր լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Թեպետ ձերբակալումը տեղի է ունեցել փետրվարի 1-ի երեկոյան, այդուհանդերձ վտանգավոր նյութի հայտնաբերման վայրում շարունակում են աշխատել ոստիկաններն ու կրիմինալիստները:

Կասկածյալներ՝ 20-ամյա տղամարդը և 25-ամյա կինը նախկինում դատապարտվել են մանր իրավախախտումների համար՝ կապված թմրանյութերի շրջանառության հետ:



Նման նյութեր