
2019 թ. Leaving Neverland դոկումենտալ ֆիլմը, որը հետևում է թողնում անգամ այս տարվա ամենասպասված ֆիլմերը, հայտնվել է տարաձայնությունների ամենակենտրոնում:
Ռեժիսոր Dan Reed-ի Leaving Neverland ֆիլմի հիմքում James Safechuck-ի և Wade Robson-ի պատմություններն են:
Նրանք պատմում են սեռական ոտնձգությունների մասին, որոնց ենթարկվել են Մայքլ Ջեքսոնի ամառանոցում՝ Neverland-ում:
Տղամարդիկ դատական հայցեր են ներկայացրել դեռ 2013 թ., բայց դրանք չեն ընդունվել:
Ֆիլմը դարձել է Ջեքսոնի ընտանիքի անդամների զայրույթի պատճառ: Նրանք հայտարարել են, որ իրենց զայրացրել է այն փաստը, որ իրենց և Մայքլի ընկերներին հավատալու փոխարեն, փաստորեն, հավատացել են երկու սուտասանի, որոնք ժամանակ են անցկացրել երգչի հետ:
Ջեքսոնի ընտանիքի անդամները նաև հայտարարել են, որ երգչի կողմից իբր իրականացված սեռական ոտնձգությունների թեման դեռ 2005 թ. է փակվել, իսկ փոփ արքային անմեղ են ճանաչել: