- Դու չես կարող իմանալ, թե որն է բարին, և որը` չարը:
- Բայց մի բան հաստատ իմացիր. պարտադրված բարին չարիք է:
- Դու չգիտես, թե ինչ է պետք Տիեզերքին:
- Եթե դու ճիշտ ես, ապա դու սխալ ես:
- Ճիշտ ու սխալ հասկացություններ իրականում գոյություն չունեն: Միայն քեզ է հայտնի, թե որը՝ որն է:
- Չկա վատը, կա այն, ինչ քեզ վշտացնում է, և չկա լավը, կա միայն այն, ինչ քեզ ուրախացնում է:
- Տիեզերքը չափազանց մեծ է, որպեսզի դու կարողանաս վնասել նրան:
- Հնարավոր է, որ քո սխալներն այն են, ինչ պետք է Տիեզերքին, և դրանք չեն կարող կործանել նրան:
- Մի փնտրիր ճշմարտությունը. Այն չկա: Իսկ եթե կա էլ, այն քեզ պետք չէ:
- Մի փնտրիր կյանքի իմաստը, քանզի, եթե այն գոյություն ունի էլ, ապա միայն՝ կյանքի սահմաններից դուրս:
- Մի անհանգստացիր քեզ համար: Իրականում Տիեզերքի համար դու չափազանց թանկ ես, որ քեզ զուր տեղը կորցնի:
- Մի փնտրիր քո մեղքը: Ոչ մի բանում քո մեղքը չկա:
- Մի անհանգստացիր, թե որ ճանապարհով ես ուղարկում մյուսին, որովհետև դու ինքդ էլ չգիտես, թե որն է ճիշտ ճանապարհը, որը` սխալը:
- Եթե այն, ինչ դու անում ես, բարդ է քեզ համար, մտածիր` արդյո՞ք այն քեզ պետք է:
- Արա այն, ինչ ամենահեշտն է ստացվում քեզ մոտ, բայց դա արա ամբողջ ուժով:
- Եթե դու չես կարողանում վերացել քո սխալի հետևանքները, ուրեմն դու դեռ չես սխալվել:
- Ինչ լինում է, լինում է ժամանակին:
- Երբեմն ճիշտ որոշման փնտրտուքներն ավելի թանկ կնստեն քեզ վրա, քան սխալդ:
- Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում քո կամքին հակառակ, բայց քո կամքն է՝ ընդունե՞լ դա, թե՞ ոչ:
- Եթե կասկածում ես անցնելիք ճանապարհիդ, ուղեկից վերցրու, իսկ եթե վստահ ես, մենակ առաջ ընթացիր:
- Ուժեղ լինել՝ նշանակում է՝ միայնակ լինել: Ամենաուժեղը միայնակ է դառնում: Դու ինքդ կարող ես որոշել, թե ինչպիսին լինես: Յուրաքանչյուր մարդ միայնակ է: Ուժեղը ընդունում և օրհնում է իր միայնությունը:
- Աշխարհի նկատմամբ հանգիստ ու ուշադիր եղիր, և այդ ժամանակ դու բաց չես թողնի Ուժի պահը:
- Երբ դու աշխատում ես քո մասին ինչ-որ բան իմանալ ուրիշներից, դու նրանց քեզ վրա իշխանություն ես տալիս: Դրա համար էլ ինքդ եղիր այն չափանիշը, ինչ քեզ հետ տեղի է ունենում:
- Օրհնիր բաց թողնված հնարավորություններդ. Դու մեծ հնարավորություններ ես ձեռք բերել:
- Հեշտ տուր, հեշտ կորցրու, հեշտ հրաժեշտ տուր:
- Մի տխրիր այն բանի համար, որ քիչ ես ուրախացել: Դրանով դու ևս մեկ անգամ ես վշտանում:
- Սիրիր թշնամուդ, որ հաղթես:
28. Եթե թշնամիդ քեզ անակնկալի է բերել, և դու դեռ կենդանի ես, ուրեմն նա քո ձեռքերում է: - Որքան պարտվողական է իրավիճակը թվում, այնքան շատ հաղթելու հնարավորություններ այն ունի:
- Մի վախեցիր նրանից, ով փորձում է կոտրել քո կամքը, քանզի նա իրականում թույլ մարդ է:
- Իրական վրեժն արհամարհելն է:
- Զիջելով` դու դիմանում ես փորձությանը:
- Նահանջիր, որ թուլացնես դիմադրությունը:
- Մի փորձիր մրցակցիցդ ուժեղ լինել, բայց փնտրիր, թե որտեղ է մրցակիցդ քեզնից թույլ:
- Երբ սիրում ես թշնամուդ, նրան ավելի լավ ես ճանաչում: Որքան շատ ես դու նրան ճանաչում, այնքան շատ առավելություններ ես ստանում նրա նկատմամբ:
- Միշտ հնարավոր չէ հաղթել, բայց միշտ հնարավոր է քեզ անհաղթ դարձնել: Հաղթանակը կախված է հակառակորդից, իսկ անհաղթելի լինելը` միայն ինքնդ քեզնից:
- Ով էլ որ լինի քո մրցակիցը, միշտ աշխատիր նրա մեջ մարդ տեսնել, և շուտով դու կհամոզվես, որ նման մոտեցումը քեզ հսկայական առավելություն է տալիս:
- Համտեսել ու հագենալ… Յուրաքանչյուրն իր վայելքն ունի, բայց մի խառնիր դրանք:
- Դու գիտես կանոնները, բայց դու չգիտես այն բոլոր կանոնները, որոնցով ապրում է աշխարհը:
- Աշխարհը բազմազան է, բայց այն չարամիտ չէ:
- Մարդիկ կան, որոնց կողքին գտնվելը քայքայում է քեզ: Դա չի նշանակում, որ նրանք վատն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին գտնվելը քայքայում է քեզ: Մարդիկ էլ կան, որոնց կողքին գտնվելը ամրացնում ու քեզ ավելի ուժեղ է դարձնում: Դա չի նշանակում, որ նրանք լավն են: Դա նշանակում է, որ նրանց կողքին գտնվելն ամրացնում է քեզ: Քո նկատմամբ ուշադիր եղիր այն պահին, երբ շփվում ես ուրիշների հետ, և քեզ համար պարզ կլինի, թե ով ով է: Խուսափիր շփվել առաջինների հետ ու ձգտիր շփվել երկրորդների հետ: Եթե դա չի ստացվում, ուրեմն առհասարակ խուսափիր ընկերություն անելուց:
- Ստանո՞ւմ ես դու արդյոք այն, ինչ անում ես:
- Երբ կրակը մոտենում է, այն նախ լույս է տալիս, ապա ջերմացնում է, իսկ հետո` այրում:
- Այժմ դու անմահ ես, քանզի դեռ չես մահացել:
- Մի վախեցիր անեծքներից, մի ձգտիր գովեստների, ոչ մի նոր բան դրանք քեզ չեն տա:
- Դու անհանգստություն ու տագնապ ես ստեղծում, երբ հաջողությունը չափում ես գովեստների կամ անեծքների քանակով:
- Մի մտածիր այն մասին, թե ուր գնաս, երբ գտնվում ես կախված կամրջի մեջտեղում:
- Մտածածդ հիմա արա, այլապես հետո դու արդեն երբեք դա չես անի:
- Դու երբեք չես կարող ասել, թե ուր ես գնում, միայն կարող ես ասել, թե ուր հույս ունես գալ:
- Մի պայքարիր, քանզի դու անխուսափելիորեն դառնում ես այն, ինչի դեմ պայքարում ես:
- Հիշիր 13-րդ հարվածի օրենքը: Եթե մի անգամ ժամացույցի սլաքները սովորական 12-ի փոխարեն՝ 13 անգամ են զարկել, ապա այդպիսի ժամացույցը պետք է դեն նետել, որքան էլ որ դրա վերանորոգման երաշխիքները ձեզ տան:
- Ցանկացած վարքագիծ բաղկացած է հակասություններից: Եթե դու ինչ-որ բան ես անում ու չափազանց շատ ես ջանում, ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս այդ ոչնչի հակադարձ կողմը: Ցանկացած չափից առավել մղում արտադրում է իր հակասությունը:
- Չափազանց շատ ուժը հանգեցնում է հակառակ արդյունքի:
- Իմաստուն ղեկավարը չի ձևավորում իրադարձությունը, բայց թույլ է տալիս, որ պրոցեսն ինքն իրեն ընթանա: Եթե քեզ ինչ-որ իրավիճակ բարդ է թվում, այն մատնիր ինքնահոսի: Այդպես նա ինքն իրեն էլ կլուծվի:
- Մի արագացրու իրադարձությունների ընթացքը: Թույլ տուր, որ գործընթացն ինքն իրեն առաջ գնա:
- Լռությունն ուժի մեծագույն աղբյուր է:
- Պարբերաբար լքիր մարդկանց ու վերադարձիր լռությանը: Սովորիր վերադառնալ ինքդ քո էությանը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը