Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից: Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը:
- Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես:
- Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ:
- Ավելորդ իրն ավելորդ հոգս է:
- Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ:
- Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները:
- Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում:
- Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի:
- Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը:
- Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա:
- Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում:
- Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում:
- Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում:
- Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես:
- Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա:
- Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները:
- Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է:
- Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ:
- Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ:
- Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից:
- Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում:
- Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր:
- Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր:
- Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա:
- Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին:
- Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին:
- Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից:
- Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել:
- Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում:
- Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես:
- Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր:
- Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի:
- Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես:
- Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս:
- Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
- Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի:
- Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից:
- Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս:
- Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են:
- Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:
- Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն:
- Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:
- Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում:
- Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների:
- Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում:
- Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը:
- Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի:
- Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում:
- Զգոն եղիր նրա հետ, ով լռում է:
- Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը