Աշխարհում սմարթֆոնների երկրորդ խոշորագույն արտադրողը մտադիր է ներկայացնել իր 5G սմարթֆոնը հաջորդ ամիս Բարսելոնայում կայանալիք MWC 2019-ի ընթացքում:
Այս տեղեկությունը կարող է համարվել պաշտոնական, քանի որ այն հայտնել է ընկերության թոփ-մենեջեր Ռիչարդ Յուն:
Huawei-ի սմարթֆոնը, որը դեռևս պաշտոնական անուն չունի, հավանաբար ապրիլին կհանվի վաճառքի: Այն կլինի 5G ցանցի աջակցությամբ, որը հնարավոր է դարձել հաջորդ սերնդի Balong 5000 մոդեմի օգնոթյամբ: Մոդեմն արտադրվում է հենց ընկերության կողմից:
Ռիչարդ Յուն համոզված է, որ այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին Huawei-ը կդառնա աշխարհի թիվ մեկ սմարթֆոն արտադրողը: Նա պնդում է, որ քաղաքական գործիչների կողմից ապրանքանիշի վրա գործադրվող ճնշումը չի ազդի Huawei սարքերի որակի վրա:
Այս պահին պարզ չէ, թե որքան նմանատիպ սարքեր Huawei-ն կթողարկի արտադրության առաջին փուլում: Սակայն արդեն հայտնի է, որ առնվազն մեկ միլիոն Samsung Galaxy Fold (կամ Galaxy F) սարքեր կթողարկվեն:
Samsung-ն առաջինն էր, որ խոսեց ճկուն սմարթֆոնի մասին: Ճկուն սմարթֆոնը սպասվում է արդեն երկար ժամանակ: Ընկերությունը նշում է, որ այն կսկսի վաճառվել աշնանը և նույնպես կունենա 5G:
Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ սմարթֆոնը կթողարկվի ամբողջ աշխարհում, բայց կա տպավորություն, որ 5G մոդելը նախատեսված է լինելու Հարավային Կորեայի շուկայի համար: Այստեղ օպերատորներն արդեն ավարտել են հինգերորդ սերնդի ցանցերի տեղակայումը և սպասում են, որ ընկերությունները թողարկեն համատեղելի սմարթֆոններ:
Վերջերս հայտնի դարձավ, որ Samsung Galaxy F-ը կներկայացվի չորս գույներով` կապույտ, կանաչ, արծաթագույն և սև: Հավանաբար, այլ գույներ ևս կլինեն:
Սիրարփի Աղաբաբյան