«Այսիպսի բան նույնիսկ իրենց թույլ չէին տալիս նախորդ իշխանությունները…»
Advertisement 1000 x 90

«Այսիպսի բան նույնիսկ իրենց թույլ չէին տալիս նախորդ իշխանությունները…»

Գաղաքագետ Գագիկ Համբարյանի հրապարակումը.

«Ազգային Ժողովի շենքը՝ «ՔՊ»-ի գրասենյա՞կ

Փետրվարի 2-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները 4-ժամյա փակ հանդիպում-քննարկում են անցկացրել Նիկոլ Փաշինայնի և կառավարության անդամների հետ ԱԺ-ի շենքում…

Հետաքրքիր է, ով՞ է թույլ տվել ԱԺ-ում գտնվող քաղաքական որևէ ուժի երկրի օրենսդիր մարմնի շենքը օգտագործել սեփական խմբակցության և կուսակիցների հետ հանդիպում կազմակերպելու համար…

Քանի որ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին նաև հայտնել էր, որ այսպիսի հանդիպումները հաճախակի են լինելու, ապա կոռեկտ կլինի, եթե պարոն Փաշինյանը և իր կուսակիցները այսպիսի հանդիպում-քննարկումները կազմակերպեն այլ տեղում և ո՛չ ԱԺ-ի կամ որևէ այլ կառավարական շենքում…

Ազգային Ժողովի շենքը մեր պետության խորհրդանիշներից մեկն է և որևէ քաղաքական ուժ, նույնիսկ եթե այն մեծ վարկանիշ ունի հասարակության մոտ, չպետք է այն օգտագործի որպես իր գրասենյակ…

Հուսանք, հաջորդ անգամ պարոն Փաշինյանը և իր թիմակրցները իրենց հանդիպում-քննարկումները իրենց գրասենյակում կկազմակերպեն…

Հ.Գ. Այսիպսի բան նույնիսկ իրենց թույլ չէին տալիս նախորդ իշխանությունները…»:



Նման նյութեր