Ուշադրություն. 8 նշան, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. 8 նշան, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին

B12 վիտամինն օրգանիզմում մի շարք գործընթացների է մասնակցում: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակն արտահայտվում է մի խումբ օրգանների և համակարգերի վնասմամբ:

Գունատ մաշկ

Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում մաշկի գունատությունը բացատրվում է սակավարյունությամբ՝ անեմիայով:

Օստեոպարոզ

Այս հիվանդությունն ուղեկցվում է  ոսկրային հյուսվածքի թուլացմամբ: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում տուժում են ոսկրային հյուսվածքները:

Մշտական հոգնածություն

Եթե մշտապես հոգնածություն եք զգում, հարկավոր է արյան հետազոտություն անցնել: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում ախտանշաններից մեկը մշտական հոգնածությունն է:

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում

Դիսպենսիա, փորկապություն, դիարեա… ախտանշաններ, որոնք վկայում են վիտամին B12-ի անբավարար մակարդակի մասին:

Ֆունիկուլյար միելոզ՝ նյարդային համակարգի խանգարում, որն առաջանում է վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում: Այս դեպքում նկատվում են ծակոցներ, թմրածություն, կոորդինացիայի խանգարումներ և այլն:

Հոգեբանական խնդիրներ

 

Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են ալարկոտություն, գրգռվածություն, ապատիա, դեպրեսիա:

Տախիկարդիա

Տախիկարդիան սիրտ-անոթային համակարգի պատասխան ռեակցիան է թթվածնի անբավարարարությանն օրգաններում և հյուսվածքներում:

Իմունիտետի անկում

Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, նկատվում է իմունիտետի անկում: Արդյունքում՝ մարդն առավել ընկալունակ է դառնում վարակների նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը