Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.
«1992թ. փետրվարի 3-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Սթիվեն Մանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը ժամանակավորապես տեղակայվել էր Երևանի Հրազդան հյուրանոցում։
Այդ օրերին «The New York Times»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանում դեսպան նշանակել Նելսոն Լենդսկիին, ով փորձառու դիվանագետ էր և երկար տարիներ աշխատել էր Եվրոպական երկրներում։
Վաշինգտոնն այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանի մի քանի թեկնածու ուներ, կամ մի քանի թեկնածուի անուն էր շրջանառվում ամերիկյան մամուլում։ ԱՄՆ ղեկավարությունը քննարկում էր Ջոն Հանթսմանի թեկնածությունը, ով մեծահարուստ բարերար էր և 1988թ․ Հայաստան էր ժամանել բերելով մարդասիրական օգնություն երկրաշարժից տուժածներին»։