«Շեֆ ջան, կներես, որ կիրակի օրով․․․»
Advertisement 1000 x 90

«Շեֆ ջան, կներես, որ կիրակի օրով․․․»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

— «Շեֆ ջան, կներես, որ կիրակի օրով․․․
— Ի՞նչ ա եղել։
— Քլնգում են։
— Ի՞նչ թեմայով։
— Կրճատումնե․․․
— Հազար եմ ասել, ոչ թե «կրճատումներ», այլ «օպտիմալացում»։
— Կնե․․․
— Լավ։ Թորոսյան Արսենի ֆոտո ֆռցրեք, «ամենաաշխատող նախարար»-բան․․․
— Երեկ ենք Արսենին ֆռցրել, էսօր նույնը չի ուտվի։
— Մմմմ․․․ Դե էդ կրճատվող հիմնարկներում ո՞վ կա մերոնցից, թող գրեն, որ կոֆե դնող հհկ-ական ձրիակերներ էին, մակաբույծներ։
— Չի լինում, հարցրել եմ, պարզվում ա մերոնք էլ են կրճատումների տակ ընկել, մի բան էլ հիմա գրում են․ «Բա սրա համա՞ր էինք փողոց փակում»։
— Անշնորհակալ ձրիակերներ են, էլի․․․ Ես իրանց Սերժից ազատեմ, իրանք սենց մեջքից խփե՞ն։ Լավ, գոնե թեմա գցեք, թե ուզում եք օրհներգ փոխել․․․
— Անցյալ շաբաթ արել ենք, լավ աշխատեց, բայց արդեն հանգում ա․․․ Իսկ կարո՞ղ ա դեպուտատ խոսացնենք, մի հիմարություն ասի, էդ թեմայով դաշտը փակենք։
— Ախպոր պես, հազիվ արգելել եմ դրանց խոսել։ Չբզբզանք։
․․․
— Մտածեցի։ Տե՛ս, վերցնում եք դրոշը, վրան խաչ նկարում ու գցում Ֆեյսբուք․ «Մեզ նոր դրոշ ա պետք»․․․ Թո՛ղ Արոն դնի, համ էլ էն տերտերի թեման կխուրդենք, կեթա․․․
— Իսկ ի՞նչ խաչ։
— Այսի՞նքն։
— Դե, տարբեր խաչեր կան, օրինակ՝ ծաղկազարդ, սվաստիկա, Մալթայի, ռուս ուղղափառների էն ծուռ փետով․․․
— Դու ապո՞ւշ ես։ Ի՞նչ ծուռ փետ։ Ի՞նչ սվաստիկա։
— Ըըըը․․․ Բայց ախր սվաստիկան հին հայկական խորհրդանի․․․
— Աաաաաաաաաա․․․ ո՞ր մեղքիս համար, ոոոոո՞ր»։



Նման նյութեր