«Հայաստանի տնտեսության չզարգանալու պատճառներից մեկն էլ մարդկանց ազնիվ չլինելն է»
Advertisement 1000 x 90

«Հայաստանի տնտեսության չզարգանալու պատճառներից մեկն էլ մարդկանց ազնիվ չլինելն է»

Վահրամ Միրաքյանի հրապարակումը.

«Գործընկերների հարցում ես միշտ կողմ եմ վստահելուն։ Ավելի լավ է վստահել ու խաբվել, քանի չվստահել ու տարբեր համակարգեր ստեղծել վերահսկելու համար։ Ավելի լավ է 5 գործընկեր փոխես, քան մեկին չվստահելով պարտնյոր լինես ու լիքը ենթակառուցվածքներ ստեղծես կասկածանքներդ փարատելու համար։

Խաբվելու դեպքում լավ դաս ես քաղում, բայց դրա փոխարեն գոնե ժամանակ ու ռեսուրսներ չես կորցնում ոչ ազնիվ գործընկերոջ հետ։ Իսկ կասկածելով աշխատելու դեպքում համ գործը առաջ չի գնա, քանի որ դժվար ու թանկ է պրոյեկտ անել անվստահելի մարդու հետ, համ էլ գործընկերությունն առանց վստահության մեռելածին է։

Ունեցել եմ գործընկերներ, որոնց վստահելով սխալվել եմ, բայց դա շատ ավելի լավ է, քան չվստահել ու շարունակել աշխատել հետը։ Ոչ ազնիվները միշտ կարճ խաղացող են, հազվադեպ են երկարաժամկետ շահում։

Կարճ ասած ավելի լավ է 100 անգամ վստահես ու խաբվես, քան աշխատես չվստահելով։

Վստահ եմ, որ Հայաստանի տնտեսության չզարգանալու պատճառներից մեկն էլ մարդկանց ազնիվ չլինելն է։ Անազնիվ մարդիկ ստիպում են բարդ համակարգեր ստեղծել ամեն ինչ վերահսկելու համար, խաբում են ամեն քայլինի, ինչի արդյունքում ընկրերությունները չեն կարողանում աճել»։



Նման նյութեր