Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) 36 անդամ երկրների շարքում ամենամեծ եկամունտերի հարկերը (ներառյալ սոցիալական ապահովության վճարները)՝ Բելգիայում են և կազմում են շուրջ 52%: Տես նկարը:
Սակայն սա չի խանգարում ներդրողներին, օրինակ՝ Ամազոնին և Գուգլին հարյուրավոր միլիոնների ներդրումներ անել այս երկրում:
Օրինակ, Ամազոնը Բելգիայում բացի ամպային ծառայություններ կոչեցյալը զարգացնելու մեջ ներդրումներ անելուց, նաև մատակարարման պահեստ է կառուցում: Իսկ Գուգլը անցյալ տարի հայտարարեց, որ 250 միլիոն դոլար է ներդնում Բելգիայում տվյալների կենտրոն ստեղծելու համար:
Ինչու եմ սա գրում, մեր կառավարությունը մեծ մոլորության մեջ է և նրան թվում է, որ աշխատանքի վարձատրության հարկերը նվազեցնելով ներդրողների համար Հայաստանը գրավիչ է դարձնում:
Ավելի մանրամասն խոսելու ենք վաղը, ժամը 3-ին, «Անի» հյուրանոցում կայանալիք հանրային քննարկման ժամանակ:
#ՈչՀամահարթին #ՈչԵկամուտներիԱնարդարՎերաբաշխմանը
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: