Իր կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին դրա փոխարեն ստացել է բանդերոլ՝ շուրջ 20 հազար եվրո գումարի ոսկեդրամներով և ոսկու ձուլակտորներով: Այդ մասին գրել է Le Point-ը:
Ինչպես հաղորդվում է, ծանրոցը փետրվարի 3-ին հասցրել են 27-ամյա Ժուլիեն Շանիոյին, որը բնակվում է Բրետոնի Վան ավանում: Նա չի զարմացել ծանրոցից, քանի որ սպասում էր կնոջ համար լողազգեստ ստանալուն: Սակայն նրան անհանգստացրել է փաթեթի քաշը, որը ծավալով մեծ չէր, բայց քաշով՝ շատ ծանր էր:
Բացելիս պարզվել է, որ փոստային առաքումը լի է ոսկով՝ լուիդորներ, XX դարի ոսկեդրամներ և ոսկու ձուլակտորներ՝ ընդամենը 700 գրամ թանկարժեք մետաղ՝ շուրջ 20 հազար եվրո արժողությամբ: Բրետոնցին ենթադրել է, որ պատճառը լոգիստական սխալն է, և ծանրոցը տարել է քաղաքային կոմիսարիատ: Իրավապահների օգնությամբ նրան հաջողվել է պարզել իսկական հասցեատիրոջը և հեռախոսով կապվել նրա հետ: