Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են քաղաքացու ինքնասպանությունը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են քաղաքացու ինքնասպանությունը. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով՝ ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը պարզում է այդ տղամարդու ինքնությունն ու դրդապատճառը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com