ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնվել ենք մի այնպիսի աննախադեպ իրողության մեջ, երբ բոլորը «պահանջում են» մի մարդուց: Մի՞թե կարելի է տան բամոցին նստել կամ փողոցի անկյուններում կանգնել և սպասել, թե հեղափոխությունը շենացնելու է մեր տունն ու կյանքը: Կամ դառնալ նպաստառու և ընդգրկվել տարրատեսակ սոցիալական ծրագրերում… Երբեք չաշխատող մարդը չի կարող լավ ապրել… Մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի և դառնա հպարտ քաղաքացի, այլապես կարող ենք մեղքը բարդել իշխանությունների վրա և մեր ընտանիքներին սովի մատնել…
Հ.Գ. Մի հեքիաթում ասվում է, որ թագավորն իր անբան աղջկան կնության է տալիս մի աղքատ գյուղացու: Տեսնելով, որ թագավորի աղջիկը գործ չի անում, տղան մորն ասում է, որ աղջկան հաց չտա: Մի քանի օր մայր ու որդի հաց են ուտում, իսկ աղջիկան հաց չեն տալիս: Հաջորդ օրն աղջիկը տան կեսն ավլում է: Ամուսինը նրան կես հաց ու կես թաս ջուր է տալիս: Մյուս օրը մաքրում է ամբողջ տունն ու բակը: Այդ մասին իմանալով տղան թույլ է տալիս, որ կինն իրենց հետ սեղան նստի: Մի օր թագավորն իր կնոջ հետ գնում է աղջկան հյուր: Նրանք էլ խաշ են դրած լինում: Աղջիկը սխտորը տալիս է հորն ասելով մաքրի, եթե գործ չանես քեզ հաց չեն տա…
Հ.Գ. Ասածս ինչ է` լավ ապրելու համար պետք է աշխատել և ոչ թե նստել դիվանին կամ կանգնել փողոցի անկյուններում ու զբաղվել բանսարկություններով…»: