«Հենց այսպես էլ ապրում ենք»` երևանյան տրամադրությամբ ու կեսգիշերային սիրո Ֆորշի չափաբաժնով. երգիչը երեկ համերգ ուներ իր տանը` «Ֆորշ» ակումբում, որն իր արվեստի սիրահարների հետ հանդիպումների լավագույն վայրերից մեկն է դարձել։
Ակումբի տարածքը փոքր է, հանդիպումը` մտերմիկ, գինու շշերով ու թեթև արբածությամբ։ Ֆորշի երաժշտական լեզուն սերն է, որը տարածվել էր սրահում։ Երաժիշտն ասում է` պատրաստ է երգել նույնիսկ 1 հանդիսատեսի համար, որը եկել է իրեն լսելու, բայց ցանկացողներն ավելի շատ են:
Երաժիշտը հանդես եկավ Re-Minor բենդի հետ, որը հիմնել է դեռևս 1994 թվականին։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկոյին և ֆիքսել հետաքրքիր պահերը։
Այս համերգներն արտիստի համար կարևոր են, տարիներ առաջ հենց այդ նպատակով ստեղծեց իր ակումբը։ «Ես այս ամենը ստեղծել եմ իմ ուժերի, արյան ու քրտինքի միջոցով։ Ցանկանում էի ստեղծել մի տուն, ուր կհավաքվեն մարդիկ, որոնք մտածում են ճիշտ երաժշտական ձևով։ Սա մեր ընտանիքն է։ Երաժշտական անձնակազմը, որն ինձ հետ բեմում է, մեծ ընտանիք է»,– ընդգծեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am