ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այսօրվա հանդիպման մասին
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ այսօրվա հանդիպումը անցավ բացառիկ անկեղծ մթնոլորտում, ինչի համար շնորհակալ ենք նախարարին։
Մինսկի խմբի շրջանակում ընթացող արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը մնում է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության օրակարգի արտաքին քաղաքական առաջնահերթությունը։
Ընթացող կարգավորման գործընթացին զուգահեռ ահռելի խորհրդարանական աշխատանքի ներուժ կա, ինչին պատրաստ ենք լծվել ԱԺ մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ։
Բանակցային գործընթացում կարևոր ենք համարում ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի համալիր անվտանգության երաշխիքների ապահովմամբ՝ բանակցային գործընթացում հաշվի առնելով Արցախի ժողովրդի 1991թ. անկախության և 2006թ. համաժողովրդական կամաարտահայտմամբ ընդունված սահմանդրական հանրաքվեն»։