Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը տեղափոխվել է իր նախկին նախարարի՝ Լիլիթ Մակունցի աշխատասենյակ և վերցրել է նրա ծառայողական մեքենան։
Ինչպես Hraparak.am ի հետ զրույցում մեկնաբանեցին նախարարության հնաբնակները՝ նախարության 27- ամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ փոխնախարարը տեղափոխվում է նախարարի կաբինետ, ինչը, իհարկե, տգեղ է դիտվում։ Մանավանդ, որ, ինչպես վկայեցին՝ Մակունցի ու Ղարիբյանի հարաբերությունները վերջին շրջանում փայլուն չէին։
Մեկնաբանություն ստացանք հենց Նազենի Ղարիբյանից։ Հարցին, թե ինչու՞ է տեղափոխվել Լիլիթ Մակունցի աշխատասենյակ, նախարարության փաստացի 1-ին դեմքը պարզաբանեց․ «Ես տեղափոխվել եմ Մակունցի աշխատասենյակ, որովհետև ես հիմա նախարարի պարտականությունները կատարողն եմ և որպեսզի կարողանամ ուղղակիորեն կապի մեջ լինել կառավարության անդամների հետ, կամ հենց նույն վարչապետի աշխատասենյակից են զաnգահարում, ինձ այդպես ավելի հարմար է, տեղափոխվել եմ»։
…Ինչ վերաբերում է Մակունցի մեքենային, ապա Նազենի Ղարիբյանն ասաց,թե իր ծառայողական մեքենան ուներ և ունի հսկայական խնդիրներ՝ 1000 դոլարից ավելի ծախսերի կարիք ունի։ Նաև յուղ է վառում։
Անուշ Դաշտենց
Ամբողջությամբ՝ hraparak.am